Սիրիայի կառավարությունը կարող է Ռուսաստանին դիմել՝ երկիր զորք մտցնելու խնդրանքով, եթե դրա անհրաժեշտությունը լինի, հայտարարել է երկրի արտգործնախարար Ուալիդ ալ-Մուալլեմը, տեղեկացնում է korrespondent.net-ը:
Սիրիական բանակը դեռ ունակ է հակառակորդին միայնակ դիմակայել, սակայն եթե իրավիճակը փոխվի, Դամասկոսը կարող է դիմել Ռուսաստանին՝ զորք մտցնելու խնդրանքով:
Նախարարը նաև հայտարարել է, որ ռուս զինվորականները չեն մասնակցում Սիրիայում ընթացող մարտերին:
«Այժմ ռուսական զորքը սիրիական բանակի հետ չի մասնակցում մարտերին: Եթե մենք դա անհրաժեշտ համարենք, համապատասխան խնդրանքով կդիմենք»,-ասել է ալ-Մուալլեմը: