ՌԴ ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահական առաքելության աշխատանքներին նվիրված խորհրդակցության ժամանակ հայտնել է, որ հայկական կողմից դիմումներ են ստացվել Ղարաբաղում առանց տանիքի մնացած բնակչությանը աջակցություն տրամադրելու մասին: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն:
«Մենք կապի մեջ ենք Հայաստանի ֆինանսների նախարարության մեր գործընկերների հետ: Դիմումներ են եղել աջակցություն տրամադրելու մասին, առաջին հերթին, տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով առանց տանիքի մնացած քաղաքացիներին սոցիալական աջակցության ֆինանսական ապահովման հարցով»,- ասել է Սիլուանովը' հավելելով, որ ֆինանսական առաջարկներ են մշակվում: