Ուկրաինայի կառավարությունը դիմել է խորհրդարանին զինվորականների ընդհանուր թիվը 68 հազարով ավելացնելու խնդրանքով: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը' վկայակոչելով Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկին:
«Կառավարությունը Ուկրաինայի Զինված ուժերի ընդհանուր թվաքանակը ավելացնելու մասին օրենք է ներկայացնելու խորհրդարանին: Մենք նախատեսում ենք 250 հազար մարդ: Դա կլինի մարդկանց թվաքանակի 68 հազարով ավելացում» - ասել է վարչապետը և առաջարկել պատգամավորներին վերանայել այս օրենքն առանց ուշացման:
Նա նշել է նաև, որ այդ նպատակով միջոցներ են տրամադրվում պետբյուջեից:
«Նախատեսվում է 90 մլրդ գրիվեն»,- ասել է Յացենյուկը: