Թուրքիայի կառավարությունը դիմել է խորհրդարան՝ բանակի համար մանդատի խնդրանքով «Իսլամական պետության» դեմ պայքարի շրջանակներում Սիրիայում և Իրաքում անդրսահմանային գործողությունների իրականացման, ինչպես նաև ազգային անվտանգության պահպանման համար: Այս մասին հայտնել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

 

Հայցվող թույլտվությունը գործում է մեկ տարի ժամկետով՝ հոկտեմբերի 4-ից սկսած: Տեղական մամուլը տեքստի բովանդակության մանրամասներն է հրապարակել, որտեղ նշվում է, որ Թուրքիան պատրաստ է իր տարածքը տրամադրել օտարերկրյա ռազմականներին: