ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մամուլի ասուլիսի ընթացքում այն հարցին, թե արդյո՞ք Ղրիմի' Ռուսաստանին միանալն ուժի կիրառման արդյունք է, ՌԴ-ի նախագահը հերքեց շրջանառվող կարծիքները՝ հավելելով, որ այդ որոշումը կայացրել են Ղրիմի Ինքնավար Հանրապետության բնակիչները:

 

«Ռուսաստանը չի բռնակցել Ղրիմը, այլ ստեղծել է ազատ կամքի և իրավունքի արտահայտման պայմաններ' իր ժողովրդի համար, ովքեր և կատարեցին իրենց որոշումը»,-ասել է Պուտինը:

 

Իսկ այն հարցին, թե Ռուսաստանը կմտցնի Ուկրաինա իր զորքերը, Պուտինը պատասխանել, որ հուսով է, որ ստիպված չի լինի օգտագործել Ուկրաինա զորք մտցնելու իր իրավունքը, ինչը նրան տվել է ՌԴ Դաշնության խորհրդը: