Եվրամիությանն առընթեր Ուկրաինայի ներկայացուցչությունը պաշտոնապես դիմել է ԵՄ-ի խորհրդին՝ երկրի արևելքում խաղաղապահներ մտցնելու խնդրանքով, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Ինչպես հայտնել է Ուկրաինայի ԱԳ նախարարությունը, եվրոպացիներին խնդրել են «պատշաճ կարգով քննարկել այդ հարցը և խորհրդակցություններ սկսել անվտանգության և պաշտպանության ընդհանուր քաղաքականության շրջանակներում ԵՄ-ի գործողությունն սկսելու վերաբերյալ»:
«ԵՄ-ի ղեկավարությամբ գործողությունը կնպաստի Ուկրաինայի արևելքում խաղաղության և կայունության վերականգնմանը»,- նշվում է ԱԳՆ-ի կայքում:
Մարտի 17-ին Գերագույն ռադան ընդունել է դիմում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին և Եվրամիության խորհրդին՝ Ուկրաինա խաղաղապահներ մտցնելու խնդրանքով: