ԱՄՆ-ի ԿՀՎ գործողությունները բացահայտած Էդուարդ Սնոուդենը պաշտոնապես ժամակավոր կացարան է խնդրել Ռուսաստանից. տեղեկացնում է РИА Новости-ն: Այս մասին գործակալությանը հայտարարել է Հանրային պալատի անդամ Անատոլի Կուչերենը, ով խորհրդակցություններ է վարում Սնոուդենի հետ:
«Քանի որ Սնոուդենը չի կարող լքել Շերեմետևոյի տրանզիտային գոտին, նա այնտեղ լրացրել է համապատասխան փաստաթղթերը, դիմում է գրել և հանձնել այն Ռուսաստանի Դաշնային միգրացիոն ծառայության աշխատակցին»,-ասել է պալատի ներկայացուցիչը:
Նրա խոսքերով' այս ընթացակարգը սկսվել է երեքշաբթի օրը՝ ժամը 11-ի սահմաններում:
Համաձայն օտարեկրյա քաղաքացիների մասին օրենքի, որով ՌԴ քաղաքացիություն ստանալու համար մերժում ստացած փախստականները չեն կարող արտահանձնվել ՌԴ սահմաններից՝ Սնոուդենին, հնարավոր է, ժամանակավոր ապաստան տրամադրվի: