Ուկրաինայի Զինված ուժերը երկրի հարավ-արևելքում նախատեսվող ուժային գործողությունների անցկացման նպատակով ավելացնում են իրենց պահուստների թիվն այդ տարածքում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ' ինչպես տեղեկացնում է «ՏԱՍՍ»-ը, այդ մասին Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի հրավիրած հրատապ խորհրդակցության ժամանակ հայտարարել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Ստեպան Պոլտորակը: «Մենք համակարգում ենք պահուստները, հիմնում ենք ինժեներական կառույցներ, տեղադրում ենք հակառակորդի ոչնչմացման համար նախատեսված հրետանի»,-հայտարարել է նա:

 

Ավելի վաղ' հունվարի 22-ին, Ուկրաինայի նախագահը հրամայել էր զինվորական միավորումները կենտրոնացնել եկրի հարավ-արևելքում նախատեսվող հատուկ գործողության իրականացման վայրում: