Թուրքիայի հարավ-արևելքում ուժայինների և Քրդստանի բանվորական կուսակցության զինյալների միջև զինված բախումները ստիպել են գրեթե 100.000 մարդկանց լքել իրենց տները: Այս մասին հայտնում է Hurriyet պարբերականը:

 

 

Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը զեկույց է նախապատրաստել, որտեղ ասվում է, որ իշխանությունները պարետային ժամ են հայտարարել երկրի մի շարք շրջաններում, որտեղ քրդերն են գտնվում: Այդ տարածաշրջաններում շարունակվում են բախումները: Հակաահաբեկչական գործողությանը մասնակցում է շուրջ 10 հազար զինվորական և ոստիկան, ոորոնք ազատում են բնակավայրերը Քրդստանի բանվորական կուսակցության զինյալներից:

 

 

Նշվում է, որ վերջին ութ օրերի ընթացքում բախումների հետևանքով զոհվել է 168 քուրդ գրոհային և չորս ուժային:

 

 

Զեկույցի համաձայն՝ շրջանների բնակիչները, որտեղ զինված բախումներ են, ստիպված էին լքել իրենց տները: Ներկայումս գրեթե 100 հազար թուրք է տեղահանվել: