ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը Ռուսաստանին մեղադրել է վերջին ամիսների ընթացքում Ուկրաինա ավելի քան հազար միավոր տեխնիկա մտցնելու մեջ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին:
«Ռուսաստանը վերջին ամիսներին փոխանցել է ավելի քան հազար միավոր տեխնիկա՝ տանկեր, հրետանի, հակաօդային պաշտպանության համակարգեր, անհրաժեշտ է, որ նրանք դուրս բերեն այդ տեխնիկան և դադարեցնեն աջակցույթունն անջատականներին»-հայտարարել է Ստոլտենբերգը՝ փետրվարի 26-ին Բրյուսելում Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցիի հետ համատեղ անցկացված մամուլի ասուլիսում: