Չինաստանը հազարից ավելի բուժաշխատողներ եւ փորձագետներ կուղարկի Արեւմտյան Աֆրիկա՝ օգնություն ցուցաբերելու Էբոլա վիրուսի համաճարակի դեմ մղվող պայքարին: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս որոշումն ընդունվել Է ՉԺՀ-ի առողջապահության եւ պլանային որդեծնության հարցերով զբաղվող պետական կոմիտեի նստում:
12 բժիշկներից բաղկացած առաջին խումբը նոյեմբերի 9-ին կգործուղվի Սիեռա Լեոնե: Գերատեսչության տվյալների համաձայն՝ մինչեւ տարեվերջ պլանավորվում Է ՉԺՀ-ի Հիվանդությունների վերահսկողության եւ կանխարգելման կենտրոնից ուղարկել վիրուսի առկայությունն ստուգելու նպատակով թեստավորման մասնագետների եւս երկու խումբ, ինչպես նաեւ մի խումբ փորձագետների՝ հիվանդներին օգնություն ցուցաբերելու աշխատանքը համակարգելու համար: Ներկայում Գվինեայում, Լիբերիայում եւ Սիեռնա Լեոնեում, որոնց բաժին Է ընկնում վիրուսի հարուցած հիվանդության զոհերի ճնշող մասը, շար ունակում են աշխատել 134 չինացի մասնագետներ:
Բժիշկները կօգնեն տեղի բժիշկների, հասարակայնության ներկայացուցիչների, ուսանողների ու կամավորների ուսուցմանն այդ երկրներում: Ծրագիրը, ինչպես սպասվում Է, կընդգրկի 10 հազար մարդ:
Չինաստանի կառավարությունը նաեւ պլանավորում Է այդ երեք երկրներին եւ միջազգային կազմակերպություններին եւս 500 մլն յուան (81,3 մլն դոլար) հատկացնել վիրուսի դեմ պայքարելու համար: Վերջին երկու ամիսվա ընթացքում Չինաստանն արդեն նրանց հատկացրել Է ավելի քան 300 մլն յուան (շուրջ 50 մլն դոլար), ինչպես նաեւ ուղարկել Է հումանիտար օգնություն՝ դեղորայք եւ բուժսարքավորումներ: ՉԺՀ-ն նաեւ աջակցություն կցուցաբերի 100-տեղանոց բժշկական կենտրոն կառուցելու գործում:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նվազեցրել է Արեւմտյան Աֆրիկայի երկրներում Էբոլա վիրուսի համաճարակի զոհերի թիվը: Ինչպես ասված է առողջապահության բնագավառում ՄԱԿ-ի հատուկ գործակալության կողմից նոյեմբերի 5-ին տարածված հաշվետվության մեջ, նոյեմբերի 2-ի դրությամբ մահացածների ընդհանուր թիվը 4818 է, վարակված է 13 հազար 42 մարդ:
ԱՀԿ-ն հայտնել է, որ Լիբերիայում նկատվել է վիրուսով վարակվելու դպեքերի նվազում, Սիեռա Լեոնեում՝ վարակվածների թվի աճ, իսկ Գվինեայում իրադրությունը կայունացել է:
Նշված երկրներից բացի, վիրուսով վարակվելու եւ մահվան դեպքեր են գրանցվել Նիգերիայում, Մալիում, ԱՄՆ-ում: Մեկական մարդ վարակվել են Սենեգալում եւ Իսպանիայում: Նիգերիայում եւ Սենեգալում վիրուսի բռնկումը պաշտոնապես ավարտված է հայտարարվել, հաղորդել է ՏԱՍՍ-ը: