Ֆլորենցիայում գտնվող Քիմիադեղագործական ռազմական ինստիտուտն ավարտել է այն դեղի փորձարկումների առաջին փուլը, որը կարող Է արդյունավետ միջոց դառնալ Էբոլա վիրուսի դեմ պայքարում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է Իտալիայի առողջապահության նախարար Բեատրիչե Լորենցինը՝ ելույթ ունենալով Rai Uno հեռուստաալիքով:

 

Նրա խոսքով՝ նոր բժշկական պատրաստուկի առաջին հազար դեղաչափը մոտ ժամանակներս կուղարկվի Սիեռա Լեոնե: Լորենցինը հավաստել է, որ Իտալիայում արդեն «անհարկի խուճապի ալիք Է բարձրացել» Էբոլա տենդի պատճառով: Այս առնչությամբ նա հիշեցրել է, որ Ապենիններում առայժմ չի գրանցվել այս վտանգավոր հիվանդությամբ վարակվելու որեւԷ դեպք:

 

Օրական չորսից վեց իտալացիներ են դիմում առողջապահության մարմիններ՝ Էբոլա տենդի կասկածանքով, սակայն իրականում նրանց տկարությունը ոչ մի առնչություն չունի դրա հետ: Մոտ օրերս երկրում կստեղծվի անվճար հատուկ հեռախոսահամար, որով բոլոր ցանկացողները կարող են շուրջօրյա ստանալ մասնագետների խորհրդատվություններն իրենց կասկածների վերաբերյալ, նշել Է նախարարը:

 

Լորենցինը բնավ համաձայն չԷ «Հյուսիսի լիգա» ընդդիմադիր կուսակցության ղեկավարության առաջարկությանը, որը ներկայիս համաճարակի պատճառով պահանջել Է չեղյալ հայտարարել Շենգենի համաձայնագրերի գործողությունը: Նրա կարծիքով՝ այդ առաջարկությունն ունի զուտ քաղաքական պատճառներ, Եվրոպայում տեղաշարժման ազատության վերացումը «վիթխարի վնաս կհասցնի մարդկանց առողջությանն ու տնտեսությանը»:

 

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալներով՝ ընդամենը հոկտեմբերի 19-ի դրությամբ այն հինգ երկրներում, որտեղ հայտնաբերվել Է Էբոլա վիրուսը, գրանցվել են վտանգավոր հիվանդությամբ 9 936 վարակվածներ եւ դրանից 4 877 մահացածներ: Խոսքը վերաբերում Է Գվինեայի, Լիբերիայի, Սիեռա Լեոնեի, Իսպանիայի եւ ԱՄՆ-ի մասին տվյալներին: Ավելի վաղ ԱՀԿ-ն հայտարարել Է Նիգերիայում եւ Սենեգալում Էբոլա տենդի համաճարակի ավարտվելու մասին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: