«Կարմիր խաչի» աշխատակիցը, ով որոշ ժամանակ բնակվել է Սենեգալում եւ Գվինեայում, հոսպիտալացվել է Էբոլա վիրուսի կասկածանքով Ռուսաստանի Պրիմորյե շրջանում: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «ՏԱՍՍ»-ին տեղեկացրել են շրջանի առողջապահական գերատեսչության աշխատակազմից:

 

Տղամարդը տեղափոխվել է Ուսուրիյսկ քաղաքի հատուկ բժշկական հաստատություն: Նրանից վերցված արյան անալիզն արդեն ուղարկվել է Նովոսիբիրսկի հատուկ լաբորատորիա:

 

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով, հունվարի 25-ի դրությամբ աշխարհում Էբոլա վիրուսով վարակվել է 22.1 հազար մարդ, ավելի քան 8.8 հազարը վախճանվել է: