Ստամբուլից Ղազախստանի Ալմաթի քաղաք թռչող օդանավի ուղեւորը հոսպիտալացվել է Էբոլա վիրուսով վարակված լինելու կասկածանքով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով «Ինտերֆաքս» գործակալությունը, նա Ռուսաստանի Դաշնության քաղաքացի է:

 

 

37-ամյա Սերգեյ Բարիշնիկովի' Էբոլայով վարակված լինելու հավանականության մասին տեղեկատվությունը փոխանցել են Ռուսաստանի համապատասխան մարմինները: Բժիշկների հսկողության տակ է վերցվել նաեւ Բարիշնիկովին ուղեկցող ՌԴ քաղաքացի Վլադիմիր Ռուդենկոն:

 

 

Էբոլայով վարակված լինելու կասկածանքով հոսպիտալացված տղամարդը Ղազախստան է թռչել Turkish Airlines ընկերության չվերթով: