Ռուսաստանում արձանագրվել է 40 դեպք՝ Էբոլա համաճարակի կասկածանքով, սակայն նրանցից ոչ մեկը չի հաստատվել: Այս մասին հայտնել է «Ինտերֆաքսը»' վկայակոչելով՝ «Ռոսպոտրեբնադզորի» ղեկավար Աննա Պոպովային:

 

Նրա խոսքով՝ հետազոտության բոլոր արդյունքները բացասական են եղել: Իրականացվել են բոլոր անհրաժեշտ միջոցները:

 

Ավելի վաղ հաղորդվում էր, որ, ըստ ԱՀԿ-ի՝ Էբոլա համաճարակի զոհերի թիվը հասել է 8429-ի: Նշվում է, որ վիրուսի տարածումը դանդաղել է: