Մոսկվայում՝ 5, Նիժնի Նովգորոդում 1 դեպք է արձանագրվել նոր կորոնավիրուսով վարակման։ Այս մասին այսօր հայտնել է Ռուսաստանում կորոնավիրուսի դեմ պայքարի համար ստեղծվված հատուկ շտաբը։
Պարզվել է՝ բոլոր 6 վարակակիրներն էլ վերջին երկու շաբաթվա ընթացքում այցելել են Իտալիա։ Նրանց ինքնազգացողությունը հիմա լավ է։ Առողջապահության պատասխանատուները նրանց տեղավորել են ինկուբացիոն բոքսերում։
Մինչ այս Ռուսաստանում նոր կորոնավիրուս արձանագրվել էր 4 մարդու մոտ։