Ռուսաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման ևս 6 դեպք, հայտնում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով օպերատիվ շտաբին:
Հիվանդներից չորսը գտնվում է Մոսկվայում, մեկը՝ Կալինինգրադում, ևս մեկը՝ Կրասնոդարի երկրամասում: Նշվում է, որ չորսն էլ մեկուսացվել են ու վերջերս էին վերադարձել կորոնավիրուսային վարակով վարակված երկրներից:
Lenta.ru-ի փոխանցմամբ՝ Մոսկվայի Կոմունարկա գյուղում գտնվող բժշկական կենտրոնում, որտեղ հոսպիտալացված են կորոնավիրուսով վարակված անձինք, պացիենտ է մահացել:
Հայտնի է, որ 75-ամյա տղամարդը դեռ փետրվարին է Իտալիայից ժամանել Ռուսաստան, իսկ մարտի 11-ին նա իրեն վատ է զգացել և հոսպիտալացվել է Կոմունարկայում գտնվող բժշկական կենտրոն: Այդ գիշեր էլ նա մահացել է:
Նշվում է, որ նրա մոտ թոքաբորբ է ախտորոշվել: Այժմ բժիշկները պարզում են մահվան պատճառը:
Նշենք, որ ՌԴ-ում 34 մարդ է վարակվել կորոնավիրուսով: