Աշխարհում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 471.820 և դրա հետևանքով մահվան 21.297 դեպք: Worldometers.info/coronavirus/-ի վերջին տվյալների համաձայն' առողջացել է 114 703 հիվանդ:
Նոր կորոնավիրուսն արդեն հայտնաբերվել է աշխարհի 198 երկրում: Աշխարհում մեկ բնակչության հաշվարկով վարակման դեպքերի թվով առաջին տեղում է Շվեյցարիան. այնտեղ գրանցվել է վարակման 10.897 դեպք' (բնակչությունը' 1259 միլիոն): Երկրորդ տեղում է Իտալիան, որտեղ արդեն կորոնավիրուսով վարակման 74 386 դեպք է գրանցվել (1230 դեպք' մեկ միլիոնի շրջանում): Իտալիայում գրանցվել է 7503 մահվան դեպք (բնակչությունը' 123 միլիոն): Այս ցուցանիշով Իտալիան առաջինն է աշխարհում: Շվեյցարիայում կորոնավիրուսից մահացել է 153 մարդ (18 մահ մեկ' միլիոն բնակչության շրջանում):
Հայաստանում մարտի 26-ի ժամը 10.00-ի դրությամբ գրանցվել է կորոնավիրուսով վարակման 25 նոր դեպք: Ընդհանուր առմամբ, մարտի 26-ի դրությամբ հանրապետությունում գրանցվել է վարակման 290 դեպք: Թեստերի բացասական արդյունք է գրանցվել 1440 մարդու մոտ: Այս պահին բուժվում է 272 մարդ, 18 մարդ առողջացել է:
med.news.am