Ռուսաստանի Պրիմորիե երկրամասում հոսպիտալացվել է «Կարմիր խաչ» կազմակերպության աշխատակիցը' Էբոլա համաճարակի կասկածանքով: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը' հղում անելով առողջապահության վարչությանը:

 

Ինչպես նշվել է, հիվանդը որոշ ժամանակ աշխատել է Սենեգալում և Գվինեայում:

 

Տղամարդուն տեղափոխել են Ուսուրիյսկ քաղաքի հատուկ հիվանդանոց: Նրա անալիզներն ուղարկվել են Նովոսիբիրսկում գտնվող հատուկ լաբորատորիա:

 

Նշվում է, որ տղամարդու մոտ ինքնազգացողությունը կտրուկ վատացել էր, երբ նա Վլադիվոստոկ է ժամանել Մոսկվայից SU1702 թռիչքով:

 

Ինքնաթիռի աշխատակազմը արագորեն նրան մեկուսացրել է օդանավի պոչային հատված, իսկ ժամանելուն պես նրան արդեն սպասում էին «Ռոսպոտրեբնադզոր»-ի աշխատակիցները:

 

Հիշեցնենք, որ առայժմ Ռուսաստանի Դաշնությունում Էբոլա վիրուսով վարակվելու դեռևս ոչ մի դեպք չի գրանցվել: