Ռուսաստանում գրանցվել է խոզի գրիպի՝ A (H1N1pdm09) տեսակի համաճարակի 64 դեպք: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը:

 

Այս տեղեկատվությունը հաստատվել է ՌԴ առողջապահության նախարարության մամուլի ծառայության կողմից: Նրանք նշել են, որ խոզի գրիպի մի քանի դեպք հայտնաբերվել է Կաբարդինո-Բալկարիայում:

 

«Ընդհանուր առմամբ, Ռուսաստանի տարածքում լաբորատոր մեթոդներով գրիպը հաստատվել է 1292 դեպքերում: Լաբորատոր հետազոտության մեթոդներով է հաստատվել A (H1N1) pdm09 վիրուսը՝ խոզի գրիպը: Այն հայտնաբերվել է 64 դեպքում:

 

Հիվանդների Մեծամասնությունը վարակվել է A (H3N2) տեսակի սեզոնային գրիպով»,- հայտնել են գրիպի գիտահետազոտական ինստիտուտից: