Իսպանիայում բացահայտվել է Էբոլա վիրուսով վարակվելու երկրորդ դեպքը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 7-ին հաղորդել է Sky News հեռուստաալիքը:
Վարակը հայտնաբերվել է բուժաշխատողներից մեկի մոտ: Այդպիսով՝ Իսպանիայում արդեն երկու բուժաշխատողներ են վարակվել վիրուսով:
Նախօրյակին բուժքույրը հոսպիտալացվել էր այն բանից հետո, երբ անալիզները ցույց Էին տվել նրա մոտ այդ մահացու վտանգավոր հիվանդության առկայությունը:
Բուժքույրը դարձել Է Իսպանայի առաջին հպատակը, որը վիրուսով վարակվել Է թագավորության տարածքում: Առաջին իսպանացին, որի մոտ Էբոլա վիրուսով պայմանավորված հիվանդություն Էր հայտնաբերվել, հոգեւորական Միգել Պախարեսն Էր, որն աշխատում Էր Լիբերիայում: Նա մահացել Է օգտոստոսի 12-ին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: