Sputnik Գրուզիայի հաղորդմամբ'այսօր ճեպազրույցի ժամանակ Վրաստանի Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն հայտնել է, որ Վրաստանում COVID-2019 կորոնավիրուսով վարակվելու ևս մեկ դեպք է գրանցվել։

«Երեկ գիշեր կորոնավիրուսով վարակվելու ևս մեկ դեպք է գրանցվել։ Այդ մարդը Վրաստանի քաղաքացի է, Իտալիայում է եղել։ Նրա առողջական վիճակը բավարար է»,–ասել է Գամկրելիձեն։

Նա չի բացառել, որ Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցում գտնվող մարդկանց թվում նույնպես կարող են վարակվածներ լինել։

Նշենք, որ փետրվարի 26–ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակի առաջին դեպքը։ Վարակվածը Վրաստանի քաղաքացի էր, որը նախորդ օրն էր վերադարձել Իրանից։ 50 տարեկան տղամարդը Վրաստան էր հասել Ադրբեջանով։ Առողջապահության նախարարը նշել էր, որ վարակված տղամարդն անմիջապես տեղափոխվել է Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոց' առանց այլ մարդկանց հետ շփվել հասցնելու։

Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան միջգերատեսչական արտակարգ խումբ է ստեղծել։ Որոշվել է երկու շաբաթով արգելել Վրաստանի ու Իրանի ցամաքային հաղորդակցությունը։

Դրանից բացի' կորոնավիրուսի տարածման պատճառով Վրաստանը ժամանակավոր դադարեցրել է չվերթերը ՉԻնաստանից ու Իրանից։ Արգելվել է նաև Չինաստանից կենդանիների ներմուծումը։ Վրաստանի օդանավակայաններում ու անցակետերում մասնագետները ստուգում են բոլոր զբոսաշրջիկներին։

Չինաստանի առողջապահության պետական կոմիտեն հայտնում է, որ այսօրվա տվյալներով' նոր COVID-2019 տեսակի կորոնավիրուսով վարակվածների մոտ 46%–ը Չինաստանում ապաքինվել ու դուրս են գրվել հիվանդանոցից։ Վերջին տվյալների համաձայն' վարակվածների թիվը Չինաստանում 78 824–ի է հասել, նրանցից 36 117 (45,8%) մարդ ապաքինվել են։ Այս պահին 39 919 մարդ դեռ հիվանդանոցում են։

armeniasputnik.am