Associated Press գործակալությանը հայտնի են դարձել փաստաթղթեր, որոնցից հետեւում Է, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) խոստովանում Է, որ ժամանակին չի հակազդել Արեւմտյան Աֆրիկայում ծայր առած Էբոլա տենդի համաճարակին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
ԱՀԿ-ն հիվանդության ամբողջ լրջությունը հասկացել Է տակավին հունիսին, բայց առողջապահության ոլորտում արտակարգ դրություն չի հայտարարել ընդհուպ մինչեւ օգոստոսը, ասված Է փաստաթղթերում:
Դրանց համաձայն՝ կազմակերպության ղեկավարությունն անհանգստացած Է եղել այն բանից, որ նման քայլն Արեւմտյան Աֆրիկայի երկրների կողմից կգնահատվի որպես թշնամական եւ կարող Է վնասել դրանց տնտեսություններին:
ԱՀԿ-ի ղեկավարությունը մերժել Է գործակալության հետ հարցազրույցի խնդրանքը: Սակայն Էբոլայի դեմ պայքարի հարցերով կազմակերության հատուկ ներկայացուցիչ Բրյուս Էյլվարդն ասել Է, թե ինքը կասկածում Է, որ իրադրությունն արմատապես կփոխվեր, եթե արտակարգ դրություն հայտարարվեր ավելի շուտ: