Ժնեւում ընթանում Է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) արտակարգ կոմիտեի նիստը՝ նվիրված Էբոլա վիրուսի թեմային, որի համաճարակը շարունակում Է տարածվել Արեւմտյան Աֆրիկայում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին հայտնել են ԱՀԿ-ի մամուլի ծառայությունում:
Սա արդեն երրորդ հանդիպումն Է այս տարի: Ինչպես եւ առաջին երկուսը, որոնք տեղի են ունեցել օգոստոսին եւ սեպտեմբերին, այն ընթանում Է տեսակապի ռեժիմով: ԱՀԿ-ի շուրջ 20 փորձագետներ կլսեն այն երկրների ներկայացուցիչների զեկույցները, որտեղ գրանցվել են վիրուսով վարակվելու եւ մահվան դեպքեր, որի դեմ մինչ այժմ գոյություն չունեն գրանցված պատվաստանյութեր կամ դեղամիջոցներ:
Ամենից առաջ խոսքը Գվինեայի, Լիբերիայի եւ Սիեռա Լեոնեի մասին Է, որոնց բաժին Է ընկնում աշխարհում Էբոլա վիրուսից մահվան ավելի քան 4,5 հազար եւ վարակման 9,2 հազար դեպքերից գրեթե բոլորը: ԱՄՆ-ում երեք մարդ Է վարակվել վիրուսով, նրանցից մեկը մահացել Է, Իսպանիայում վիրուսը հայտնաբերվել Է միայն մեկ մարդու մոտ: «Նիգերիայում գրանցվել Է մահվան ութ եւ վարակման քսան դեպք, իսկ Սենագալում հիվանդացել Է մեկ մարդ: Վերջին երկու երկրներում հիվանդության բռնկումը վերջնականապես ավարտված Է հայտարարվել:
Ինչպես պարզաբանել են ԱՀԿ-ում, արտակարգ կոմիտեի նիստը կարող Է լինել ինչպես մեկօրյա, այնպես Էլ շարունակվել հոկտեմբերի 23-ին: Ըստ նիստի արդյունքների՝ փորձագետները որոշում կընդունեն՝ անհրաժեշտություն կա արդյոք նոր հանձնարարականներ առաջադրել շարունակվող համաճարակի կապակցությամբ:
Մինչ այդ առողջապահության բնագավառում ՄԱԿ-ի հատուկ գործակալության փորձագետները դեմ են արտահայտվել այն երկրներ միջազգային ուղեւորությունների եւ նրանց հետ առեւտրի սահմանափակմանը, որտեղ Էբոլա վիրուսի բռնկում Է դիտվել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: