Եվրամիության անդամ 28 երկրների առողջապահության նախարարները հոկտեմբերի 16-ին Բրյուսելում արտակարգ հանդիպում կանցկացնեն Էբոլա վիրուսի տարածման դեմ պայքարի հարցերի շուրջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ԵՄ-ի Խորհրդի մամուլի ծառայությանը:

 

Սպասվում Է, որ Մինսկում կարծարծվեն, մասնավորապես, ԵՄ-ի երկրներ մահացու վտանգավոր վիրուսի ներթափանցման ռիսկի նվազեցմանն ուղղված հնարավոր միջոցառումները, այդ թվում՝ Աֆրիկայի երկրներից ժամանող ուղեւորների նկատմամբ հսկողությունը խստացնելու ճանապարհով:

 

Եվրամիությունում բացահայտվել Է Էբոլա վիրուսով վարակվելու ութ դեպք: Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Ֆրեդերիկ Վինսենի խոսքով՝ «հիվանդանալու բոլոր դեպքերը կապված են Աֆրիկայի վարակված տարածաշրջաններից վերադարձած անձանց հետ»: Նա ընդգծել Է, որ Եվրոպայում «պահպանվում են այդ հիվանդության հետ կապված խիստ ընթացակարգերը, եւ հիվանդության տարածման կամ համաճարակի սկսվելու ոչ մի վտանգ չկա»:

 

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ Արեւմտյան Աֆրիկայի երկրներում Էբոլա վիրուսի զոհերի թիվը գերազանցել Է 4 հազարը: Մահվան դեպքերի մեծ մասը բաժին Է ընկնում երեք երկրի՝ Գվինեային, Լիբերիային եւ Սիեռա Լեոնեին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: