Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն առաջարկել Է անցկացնել Նիգերիայի եւ հարեւան աֆրիկյան պետությունների ղեկավարների հետ հանդիպում՝ նվիրված նիգերիական «Բոկո Հարամ» արմատական խմբավորման դեմ պայքարի հարցերին, տեղեկացնում Է Reuters գործակալութունը:
«Բոկո հարամի» զինյալներն ապրիլի 14-ին Նիգերիայի հյուսիսում հարձակվել են միջնակարգ դպրոցի վրա եւ առեւանգել 276 աշակերտուհիների, իսկ մայիսի 5-ին բռնել եւս ութ դպրոցական աղջիկների: Ներկայում Նիգերիայի կառավարությունն ավելի ու ավելի լուրջ քննադատության Է ենթարկվում ինչպես երկրի ներսում, այնպես Էլ դրսից՝ առեւանգված աղջիկներին գտնելու եւ ազատելու իշխանությունների անկարողության պատճառով:
«Նիգերիայի նախագահ Գուդլաք Ջոնաթանի հետ կայացած հանդիպման ժամանակ ես առաջարկեցի անցկացնել Նիգերիայի հետ սահմանակից պետությունների գագաթնաժողով»,- հայտարարել Է Օլանդը մայիսի 11-ին Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում ունեցած ելույթի ժամանակ:
«Բոկո հարամ» արմատական իսլամիստական խմբավորումը գործում Է Նիգերիայի հյուսիսում: Դրա անդամները հանդես են գալիս կրթության արեւմտյան մոդելի դեմ եւ ձգտում են հասնել ամբողջ երկրում շարիաթի սահմանման, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: