Եվրամիության ղեկավարները Էբոլա վիրուսի տարածման դեմ պայքարի համակարգող են նշանակել: Ինչպես հայտնել է Եվրախորհրդի նախագահ Հերման վան Ռոմպյոյը, որի խոսքը մեջբերել է Reuters գործակալությունը, այդ պաշտոնում նշանակվել է կիպրացի Խրիստոս Ստիլիանդիսը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման որոշում է ընդունել սահմանել Էբոլա վիրուսի հարուցած հիվանդության դեմ պայքարի Միացյալ Նահանգների վարչակազմի համակարգողի պաշտոն: Այդ պաշտոնում նշանակվել է Ռոն Քլայնը, որը 2009-2011 թվականներին գլխավորել է ԱՄՆ-ի փոխնախագահ Ջոզեֆ Բայդենի աշխատակազմը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: