Էբոլա վիրուսի հարուցած հիվանդության դեմ մղվող պայքարում միջազգային ջանքերը թույլ են տվել Արեւմտյան Աֆրիկայի շրջանների մեծ մասում հիմնականում հասնել ՄԱԿ-ի առաջադրած նպատակներին, սակայն դեռեւս պահպանվում Է հիվանդության հետագա տարածման վտանգը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, BBC-ի կորպ որացիայի հրապարակած հարցազրույցում հայտնել Է ՄԱԿ-ի՝ Էբոլային արագ հակազդման առաքելության ղեկավար Էնթոնի Բենբերին:
Ինչպես հոկտեմբերին հայտարարել Էր առաքելության ղեկավարը, խնդիր Է դրված ապահովել այն հիվանդների առնվազն 70 տոկոսի կարանտինը, որոնց մոտ վիրուս Է ախտորոշվել, ինչպես նաեւ ժամանակին թաղել տենդից մահացածների 70 տոկոսի մարմինները:
«Հիվանդության բռնկման սկզբից մենք ձգտում ենք վերահսկողության տակ առնել ճգնաժամային իրադրությունը,-նշել Է Բենբերին:-Այդ միջոցառումները ներառում են՝ բուժկենտրոնների ստեղծում, անվտանգ թաղումների կազմակերպում եւ համայնքների մոբիլիզացում: Եվ այս ռազմավարությունն աշխատում Է»:
Սակայն, ինչպես նա խոստովանել Է, Արեւմտյան Աֆրիկայի առանձին շրջաններում, այդ թվում՝ Սիեռա Լեոնեի մայրաքաղաք Ֆրիթաունում եւ Պորտ Լոկո քաղաքում, իրադրությունը մնում Է ծանր, եւ, առաքելության ղեկավարի կարծիքով, «հենց այնտեղ Է անհրաժեշտ կենտրոնացնել ջանքերը եւ միջոցները»: Մինչ այժմ առկա Է «մոլորակի նաեւ մյուս շրջաններում Էբոլա վիրուսի տարածման հսկայական վտանգը», ասել Է Բենբերին:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ Էբոլա տենդի զոհերի թիվն Արեւմտյան Աֆրիկայի երկրներում արդեն հասել Է գրեթե 7 հազարի: Վարակված Է ավելի քան 16 հազար մարդ: Վիճակն առավել բարդ Է Սիեռա Լեոնեում, Լիբերիայում եւ Գվինեայում: Ամեն շաբաթ, ըստ փորձագետների վկայության, հիվանդությունից 200-300 մարդ Է մահանում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: