Արեւմտյան Աֆրիկայում Էբոլա վիրուսի աննախադեպ տարածման պատճառն աշխատանքային միգրացիան Է եւ երկրների միջեւ թափանցիկ սահմանները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Մարգարետ Չենը լրագրողներին հայտարարել է ԱՀԿ-ի՝ ծխախոտի դեմ պայքարի Շրջանակային կոնվենցիայի կողմերի Խորհրդաժողովի վեցերորդ նստաշրջանում:
«Ուգանդայում (արեւելյան Աֆրիկայում), Գաբոնում (արեւմտյան) տեղի ունեցած նախորդ բռնկումները տեղի են ունեցել շատ հեռավոր, գյուղական, դժվարամատչելի շրջաններում: Վերջին 40 տարվա ընթացքում, իհարկե, բնակչության թվաքանակն այս երկրներում ավելացել Է. դրան գումարվում Է նաեւ այն, որ երկրների միջեւ ազգային սահմանները խիստ թափանցիկ են, ինչպես նաեւ աշխատանքային միգրացիան՝ աշխատանք գտնելու ձգտումը: Սրանք հենց այն գործոններն են, որոնք նպաստում են այդ վարակի տարածմանը»,-հայտարարել Է Չենը:
Նրա խոսքով՝ իրադրությունը բարդացնում Է նաեւ Արեւմտյան Աֆրիկայի երկրներում առողջապահության մակարդակը: «Շատ դժվար Է բռնկումը տեղափակել այս երեք երկրներում (առավել տուժած Լիբերիայում, Սիեռա Լեոնեում եւ Գվինեայում), ուստի ես կոչով դիմել եմ միջազգային հանրակցությանը, որպեսզի այդ երկրներին համաշխարհային աջակցություն ցուցաբերվի Էբոլայի դեմ նրանց պայքարում»,-ասել Է Չենը:
Ինչպես հաղորդել Է ԵՄ-ի Խորհրդի մամուլի ծառայությունը, Եվրամիության անդամ 28 երկրների առողջապահության նախարարները հոկտեմբերի 16-ին Բրյուսելում արտակարգ հանդիպում կանցկացնեն Էբոլա վիրուսի տարածման դեմ պայքարի հարցերի շուրջ:
Սպասվում Է, որ նիստում կարծարծվեն, մասնավորապես, ԵՄ-ի երկրներ մահացու վտանգավոր վիրուսի ներթափանցման ռիսկի նվազեցմանն ուղղված հնարավոր միջոցառումները, այդ թվում՝ Աֆրիկայի երկրներից ժամանող ուղեւորների նկատմամբ հսկողությունը խստացնելու ճանապարհով:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ Արեւմտյան Աֆրիկայի երկրներում Էբոլա վիրուսի զոհերի թիվը գերազանցել Է 4 հազարը: Մահվան դեպքերի մեծ մասը բաժին Է ընկնում երեք երկրի՝ Գվինեային, Լիբերիային եւ Սիեռա Լեոնեին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: