Էբոլա վիրուսի հարուցած հիվանդության զոհերի թիվը հասել է 8 հազար 414-ի, վարակված է 21 հազար 261 մարդ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայում են Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից հունվարի 14-ին հրապարակված տվյալները:

 

Լիբերիայում մահացել է 3 հազար 538, վարակվել՝ 8 հազար 331 մարդ: Սիեռա Լեոնեում մահացել է 3 հազար 62, վարակվել՝ 10 հազար 124 բնակիչ, Գվինեայում համապատասխանաբար՝ 2 հազար 806 եւ 1814:

 

Դրա հետ մեկտեղ, ինչպես նշում է ՏԱՍՍ-ը, ԱՀԿ-ն ուշադրություն է դարձնում անցած շաբաթվա ընթացքում այդ երկրներում հիվանդության տարածման զգալի դանդաղման վրա: Գվինեայում եւ Սիեռա Լեոնեում գրանցվել են ամենացածր ցուցանիշները անցյալ տարվա օգոստոսից ի վեր, Լիբերիայում՝ հունիսից ի վեր:

 

Հիվանդանալու դեպքեր են գրանցվել նաեւ Մալիում, Նիգերիայում, Սենեգալում, Իսպանիայում, Մեծ Բրիտանիայում եւ ԱՄՆ-ում: Սակայն այդ երկրների մեծ մասում վարակվածների թիվը չի գերազանցում տասը: Բացառություն է կազմում Նիգերիան, որտեղ գրանցվել է 20 վարակված եւ 8 մահացած: