ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը սեպտեմբերի 18-ի նիստում կքննարկի Արեւմտյան Աֆրիկայի երկրներում Էբոլա վիրուսի համաճարակի հետ կապված իրադրությունը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ԱՄՆ-ի կողմից հրավիրված նիստի ընթացքում հավանաբար կներկայացվի բանաձեւի նախագիծ, որով կոչ է արվում երկրներին՝ աջակցել Էբոլա վիրուսով պայմանավորված հիվանդության բռնկմանը հակազդելու միջազգային ջանքերին:

 

Ամերիկյան պատվիրակության կողմից ԱԽ-ի մնացած զսպման 14 անդամ երկրների շրջանում սեպտեմբերի 16-ին տարածված փաստաթուղթը պնդում է չեղարկել Արեւմտյան Աֆրիկայի պետությունների հետ տրանսպորտային հաղորդակցության միակողմանի սահմանափակումները, որոնք տանում են «տուժած երկրների հետագա մեկուսացման եւ խափանում համաճարակին հակազդելու ջանքերը»:

 

Ինչպես ավելի վաղ հայտնել է ՄԱԿ-ին առընթեր ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Սամանթա Փաուերը, Անվտանգության խորհրդում հաշվետվությամբ հանդես կգան ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը եւ Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Մարգարեթ Չենը:

 

Ավելի վաղ Պան Գի Մունը լրագրողներին հայտարարել է, որ նիստի ընթացքում իրենք պատրաստվում են «շարադրել սպառնալիքի զսպմանն ուղղված միջազգային գործողությունների ծրագիրը», հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: