Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը եւ ԳՖՀ-ի կանցլեր Անգելա Մերկելը համաձայնեցրել են Եվրոպա միգրանտների ներհոսքի դեմ պայքարի միջոցառումները: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հղում անելով Ելիսեյան պալատին, նրանց ծրագիրը ենթադրում Է, մասնավորապես, փախստականների վերաբաշխում Եվրամիության անդամ երկրների միջեւ:
«Օլանդը եւ Մերկելը որոշում են ընդունել փախստականների հետ կապված իրադրության վերաբերյալ, որոնք փորձում են հասնել Եվրոպա: Եվրամիությունը պետք Է գործի վճռականորեն եւ իր արժեքներին համապատասխան»,-ասված Է Ֆրանսիայի նախագահի դիվանատան հայտարարության մեջ:
Ինչպես ճշտել են Ելիսեյան պալատում, խոսքը, մասնավորապես, վերաբերում Է ԵՄ-ի տարբեր երկրների միջեւ միգրանտների ընդունման բաշխիչ մեխանիզմ կիրառելուն: «Քվոտա» բառը, սական, տեքստում չի հիշատակվում: «Նախագահը եւ կանցլերը որոշում են ընդունել արդեն այսօր Բրյուսել փոխանցել փախստականների ընդունման եւ Եվրամիությունում նրանց արդարացի բաշխման վերաբերյալ համատեղ առաջարկությունները»,-ասված Է հաղորդագրության մեջ:
Մինչդեռ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանն իր դժգոհությունն Է հայտնել Եվրամիության միգրացիոն քաղաքականությունից եւ հիմնավորել Է Սերբիայի հետ սահմանին ցանկապատի անհրաժեշտությունը:
«Եվրոպացի բոլոր քաղաքական գործիչներն անպատասխանատու են, նրանք միգրանտներին լավ կյանքի հույս են տալիս եւ դրդում այն բանին, որ թողնեն ամեն ինչ եւ, վտանգելով իրենց կյանքն՝ ուղեւորվեն Եվրոպա: Ուստի ցանկապատը, որը Հունգարիան կառուցում Է, կարեւոր Է: Մեզ նույնպես դա բավականություն չի պատճառում, բայց անհրաժեշտ Է»,- ասել Է նա:
Օրբանն ընդգծել Է, որ «Եվրոպայի քրիստոնեական մշակույթը միգրանտների հախուռն հոսքի դեպքում հազիվ թե ի վիճակի լինի պահպանել արժեքների սեփական քրիստոնեական համակարգը», հաղորդել Է ՏԱՍՍ-ը: