Գեղարքունիքի մարզի համայնքներում հունվարի երկրորդ կեսից սկսվել են անասնահամաճարակների դեմ պայքարի միջոցառումները:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ գյուղնախարարության «Գեղարքունիքի մարզի անասնաբուժասանիտարիայի, սննդի անվտանգության եւ բուսասանիտարիայի ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ տնօրեն Ժդանով Հակոբյանը, միջոցառումները սկսվել են բրուցելյոզ հիվանդության նկատմամբ ստուգումներով: Փետրվարի առաջին օրերից մինչեւ արոտի դուրս գալը նախատեսվում է պատվաստումներ իրականացնել դաբաղի, սիբիրախտի, խշխշան պալարի, պաստերելիոզի դեմ: Կանցկացվի նաեւ տուբերկուլյոզի ստուգում: ժանտախտի դեմ կպատվաստվեն նաեւ խոզերը եւ թռչունները:»Արդեն համայնքներում անասնաբույժների հետ կնքվում են համապատասխան աշխատանքային պայմանագրերը: Պատվաստանյութերը կներկրվեն վիճվարչության ներկայացրած անասնագլխաքանակին համապատասխան: Մինչեւ փետրվարի սկիզբն արդեն պարզ կլինի, թե քանի գլուխ խոշոր եւ մանր եղջերավոր անասունների նկատմամբ պետք է իրականացվեն համաճարակների դեմ պայքարի միջոցառումներ»,-նշեց Ժդանով Հակոբյանը:
Խոսրով Խլղաթյան