Վերջին օրերին Գեղարքունիքում դիտված տաք ջերմաստիճանը եւ արեւոտ եղանակը երկրագործական տնտեսություններին կարտոֆիլի ցանքը համատարած սկսելու հնարավորություն են ընձեռել: Գործի են դրվել ինչպես բոլոր կարտոֆիլացան տեխնիկական միջոցները, այնպես էլ ավանդական բահը: Կարտոֆիլի ցանքը մի քանի օր է, ինչ ընթանում է թե՛ տանմերձ հողամասերում, թե՛ բնակավայրերից դուրս գտնվող վարելահողերում:

 

Ապրիլի 28-ի դրությամբ արդեն ցանվել է մոտ 1000 հեկտար կարտոֆիլ: Տնտեսությունները կարտոֆիլի ցանքի համար ունեն բավարար քանակությամբ պահեստավորված սերմացու: Բացի այդ, մասնավոր ընկերությունների միջոցով մարզ է ներկրվել մոտ 200 տոննա կարտոֆիլի բարձրորակ սերմացու, որÕ ¨ վաճառվել է տարբեր համայնքներում: Կարտոֆիլի իրացումը եւ պահպանվող պահանջարկը անցած աշնան եւ այս տարվա հինգ ամսվա ընթացքում Գեղարքունիքի մարզի երկրագործներին համոզել են' պահպանել եւ ընդարձակել կարտոֆիլի ցանքերը:

 

Ըստ վարչության պետի, կարտոֆիլի ցանքերն այս տարի մարզում կկազմեն մոտ 16500 հեկտար' մոտ 1000 հեկտարով ավելի նախորդ տարվա ցուցանիշից: Պարենային կարտոֆիլը մարզում ապրիլի վերջերին գրեթե սպառված է, իսկ եղածը տեղում վաճառվում է 270 դրամով:

 

Կարտոֆիլի ցանքը մարզում կավարտվի մայիսի առաջին կեսի ընթացքում:

 

 

Խոսրով Խլղաթյան