Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը մտադիր են առաջիկա հանգստյան օրերին հեռախոսային բանակցություններ վարել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' այդ մասին տեղեկացնում է Bloomberg գործակալությունը' վկայակոչելով Գերմանիայի կառավարության ներկ այացուցչին:
Նրա տեղեկություններով' Գերմանիայի և Ֆրանսիայի առաջնորդները նախատեսում են ՌԴ նախագահի հետ քննարկել Ուկրաինայում ստեղծված իրավիճակը:
Նման եռակողմ հեռախոսազրույց վերջին անգամ տեղի է ունեցել հունիսի 22-ին: