Անցյալ տարի Մոսկվայում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը առաջարկված ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ որոշումները ակտիվորեն քննարկվում են, դրանց ստորագրումը կարևոր քայլ կլինի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի իրականացման ուղղությամբ: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ Ա.Գորչակովի հանրային դիվանագիտության հիմնադրամի ներկայացուցիչների հետ կլոր սեղանի ընթացքում, որը տեղի է ունեցել վիդեոնֆերանսի ձևաչափով: «Կան մադրիդյան սկզբունքներ, որոնք առաջարկվել են Մադրիդում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից 2007 թ․, կան փաստաթղթեր, որոնք Ռուսաստանի Դաշնությունը պատրաստել է 2010-2011թթ., այսպես կոչված, Կազանյան փաստաթուղթը: Կան նախագծեր, որոնք անցյալ տարվա ապրիլին Մոսկվայում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների, համանախագահների մասնակցությամբ հանդիպմանը ներկայացվել են: Այժմ դրանք ակտիվորեն քննարկվում են», - ասել է ՌԴ արտգործնախարարը: Լավրովը բացատրել է, որ այդ փաստաթղթերը նշանակում են «փուլային մոտեցմամբ հիմնված կարգավորման հասնելը՝ առաջին փուլում ենթադրում են առավել հրատապ խնդիրների լուծում՝ Լեռնային Ղարաբաղի շուրջ մի շարք տարածքների ազատում և տրանսպորտի, տնտեսական և այլ հաղորդակցությունների ապաշրջափակում»: Ռուսաստանի արտգործնախարարը վստահություն է հայտնել, որ դրանց ստորագրումը կլինի լուրջ քայլ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի իրականացման գործում: «Ես համոզված եմ, որ երբ մենք ընդունենք այդ փաստաթղթերը ստորագրելու որոշումը, սա կլինի վճռական քայլ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի իրագործման ուղղությամբ, որոնք քննարկվում են, և որոնք, կրկնում եմ ևս մեկ անգամ, պահանջել է վերջ տալ պատերազմին և սկսել պայմանավորվել», - շեշտել է ռուս ղեկավարը դիվանագիտական ներկայացուցչություններ: «Մենք սկսել ենք պայմանավորվելու գործընթացը, պետք է արդեն ընդհանուր հայտարարի գանք: Դա այն է, ինչին մենք պետք է հասնենք որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ», - շեշտել է նախարարը: Բացի այդ, Լավրովը լավ և օգտակար է համարել ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ բանակցությունների ձևաչափը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում: «Դրա մեջ է ամփոփված Անվտանգության խորհրդի պահանջը։ Անհրաժեշտ է պատերազմին վերջ տալ և սկսել բանակցություններ վարել», - ավելացրել է Լավրովը:
«Անհրաժեշտ է պատերազմին վերջ տալ և սկսել բանակցություններ վարել Ղարաբաղյան հարցի շուրջ»․ Լավրով․ ՏԱՍՍ
18:05 - 21.Ապրիլ.2020
Առաջարկում ենք նաև
01/05/23 18:00
Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների միջև կա պայմանավորվածություն՝ Արցախի հարցը մեկընդմիշտ փակելու ուղղությամբ․ Մետաքսե Հակոբյան
05/10/20 16:00
Պուտինը դեռևս չի նախատեսում բանակցություններ վարել Ալիևի ու Էրդողանի հետ ԼՂ հարցի շուրջ․ Պեսկով
09/10/20 18:47
ԵՄ երկրների արտգործնախարարները հոկտեմբերի 12-ին քննարկում կունենան ղարաբաղյան հարցի շուրջ
10/05/20 19:32
Մի՛ վախեցեք ավարտել արտակարգ դրությունը ու վերանշանակե՛ք ձեր հակասահմանադրական հանրաքվեն. Ռուբեն Մելիքյան
17/05/19 23:28
ԵՄ-ը համաձայն է ԱՄՆ-ի հետ բանակցություններ վարել «սահմանափակ առեւտրային համաձայնագրի շուրջ»
14/12/18 15:40
Մենք զգացինք Ալիևի անկեղծ պատրաստակամությունը Ղարաբաղի հարցի շուրջ կառուցողական լուծումներ փնտրելու հարցում. Լավրով
03/10/18 22:14
ԵԱՏՄ-ն ու Եգիպտոսը կարող են ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցություններ սկսել 2018թ. վերջին
Լրահոս
22:30
Պարենային անվտանգության խնդիրը առաջնային է, վստահ ենք՝ հաջողությամբ կիրականացվեն «բարեփոխումները»
19:32
«44-օրյային ինչ զգացել եմ՝ հանձնել եմ թղթին»․ ԶՈՒ պահեստազորի մայոր Անի Ժամհարյանը ստեղծագործում է (տեսանյութ)
18:26
Հայաստանի նոր կառավարությունը կարող է գալ, պայմանագիրն անվավեր ճանաչել. Ամիրբեկովը՝ Սահմանադրությունը փոխելու մասին
08:28
Հայկ Սարգսյանի հետ փոխկապակցված ընկերությունը պետությունից արտոնություններ է ստացել. Euromedia24.com
19:00
ՌԴ պատգամավոր Անաստասիա Ուդալցովայի առաջարկը Ռուսաստանում Հելոինի տոնը փոխարինելու «ռուսական հեքիաթ» օրով
17:10
Հույս ունենք՝ Փաշինյանը կայցելի սահմանամերձ Մեղրաշատ և անձամբ կտեսնի իրավիճակը. նրան հարցեր ունենք. Մեղրաշատի վարչական ղեկավար
16:45
Նիկոլ Փաշինյան, այդքան հե՞շտ է գյուղական պայմաններում երեխա մեծացնելը․ մահացած 8-ամյա երեխայի մորաքույր
16:00
Օրեր առաջ թշնամու հետախուզա-դիվերսիոն խումբ է ներթափանցել գյուղ, թողել գրություն․ Արթուր Գրիգորյան
11:46
Երևանում տղամարդը հարվածել է 86-ամյա թոշակառուի գլխին, վերջինս էլ դանակի հարվածներ հասցրել նրան
11:38
Մարտահրավեր է միշտ վառ պահել մեր պատկանելիության ոգին՝ եկեղեցու ու ազգի նկատմամբ․ Արամ Ա Հայրապետ
10:05
«Հիմա իմ տունը դիրքերում է, մա՛մ ջան». Էդուարդ Սիանոսյանն անմահացել է Ջերմուկում 2022 թ. սեպտեմբերի 13-ին. «Փաստ»
10:05
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մութ կետերն ու Թուրքիայի իրական մտադրությունները. «Փաստ»
09:40
«Ժողովրդավարության բաստիոնում» մարդիկ պատասխանատվության են ենթարկվում մի հոդվածով, որը հանցակազմ չի պարունակո՞ւմ. «Փաստ»
23:22
Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերին. Էրդողան