Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պատրաստակամ է վերսկսելու բանակցությունները ղարաբաղյան հարցի շուրջ և կառուցողական լուծումներ փնտրելու հարցում: Այս մասին Բաքվում լրագրողներին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
«Երեկ մանրամասն ու տևական զրույց ունեցանք Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Մենք զգացինք նրա անկեղծ տրամադրվածությունը՝ բանակցությունները վերսկսելու, կառուցողական լուծում որոնելու հարցում», – ria.ru-ի փոխանցմամբ՝ ասել է Լավրովը։
Նախարարը հիշեցրել է, որ ՌԴ-ն հանդիսանում է Ադրբեջանի և Հայաստանի սերտ գործընկերը, և որ իրենք ամեն ինչ անելու են, որպեսզի փոխզիջումների հասնելու համար անհրաժեշտ պայմաններ ստեղծվեն: