ԵՄ 27 անդամ երկրների արտգործնախարարները հոկտեմբերի 12-ին կայանալիք հանդիպմանը կքննարկեն Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտը՝ հաշվի առնելով Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների ծրագրված հանդիպման արդյունքները: Այս մասին ուրբաթ Բրյուսելում լրագրողներին ասել է ԵՄ բարձրաստիճան ներկայացուցիչը:
«Մենք կանդրադառնանք մոսկովյան հանդիպման արդյունքներին և երկուշաբթի օրը կքննարկենք, թե ինչպես ԵՄ-ն կարող է նպաստել հակամարտության կարգավորմանը», - ասել է նա: Դիվանագետի խոսքով՝ Ղարաբաղում հակամարտությունն ընդհանուր առմամբ կդառնա ԵՄ խորհրդի հիմնական թեմաներից մեկը: «Մենք կգնահատենք իրավիճակն ընդհանուր առմամբ», - հավելել է նա: