Ինչպես հայտնում է ria.ru-ն, Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ քննարկել է Ռուսաստանի, ԱՄՆ-ի, ԵՄ-ի և ԵԱՀԿ-ի համատեղ ջանքերն Ուկրաինայում ծանր ներքաղաքական ճգնաժամի կարգավորման ուղղությամբ: Այս մասին հաղորդում ՌԴ ԱԳՆ կայքի հղարդագրությանը:

 

Զրույցը տեղի է ունեցել ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:

 

Ըստ Լավրովի' անհրաժեշտ է արագ վերջ դնել Ուկրաինայի հարավ-արևելքում Կիևի կողմից իրականացվող գործողություններին, ազատ արձակել քաղաքական բանտարկյալներին և սահմանադրական բազմակողմանի բարեփոխումներ սկսել: