Միացյալ Նահանգները պատրաստ Է Մոսկվայի հետ սահմանափակ բանակցություններ սկսել Սիրիայի խնդրի շուրջ: Ինչպես հայտարարել Է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջոշ Էռնեստը, նախագահ Օբամայի վարչակազմը պատրաստ Է «տակտիկական, գործնական քննարկումներ» սկսել Սիրիայում գործողությունների եւ «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարելու համար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

 

Սպիտակ տան հայտարարությունն արվել Է այն բանից հետո, երբ միջազգային մամուլում բազմաթիվ հաղորդագրություններ հայտնվեցին Ռուսաստանի կողմից Սիրիա ծանր սպառազինություն եւ զորքեր ուղարկելու մասին:

 

Ռուսաստանն արդեն առաջարկել Է բանակցություններ վարել երկու երկրների զինված ուժերի ներկայացուցիչների միջեւ:

 

Արեւմտյան քաղաքական գործիչներից շատերը զգուշանում են, որ Ռուսաստանի կողմից մատակարարվող զենքը կարող Է օգտագործվել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի իշխանությունը պահպանելու համար, թեեւ Մոսկվան ինքը հայտարարում Է, որ մատակարարումներն իրականացվում են գոյություն ունեցող պայմանավորվածությունների շրջանակներում եւ Դամասկոսին անհրաժեշտ են ջիհադիստների դեմ պայքարելու համար:

 

«Դժվար Է հասկանալ՝ որն Է նրանց գլխավոր գերակայությունն այդ հարցում»,-նշել Է Ջոշ Էռնեստը Սպիտակ տանը կայացած բրիֆինգի ժամանակ: