SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ հունիսի 8-ին, ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից հայտնաբերվել է ոստիկանության Մասիսի բաժնի կողմից ՀՀ քր. օր-ի 104 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով հետախուզման մեջ գտնվող Երևան քաղաքի բնակիչ՝ 60-ամյա Մանվել Գևորգյանը։
Ոստիկանության կողմից իրականացվող «Հետախուզում-2019» օպերատիվ կանխարգելիչ միջոցառումների շնորհիվ ոստիկանության վարչություններից մեկում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Մ. Գևորգյանը գտնվում է իր հանգուցյալ հարազատներից մեկի՝ Կոտայքի մարզի Ալափարս գյուղի տանը։
Կայքի տեղեկություններով՝ Կոտայքի մարզի ոստիկաններին չի հաջողվում բանակցությունների արդյունքում Մ. Գևորգյանին ինքնակամ հանձնվել ու, քանի որ կային տեղեկություններ, որ հնարավոր է՝ նա զինված լինի և դիմի կտրուկ քայլերի, դեպքի վայր է ժամանում ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանը։
Որոշ ժամանակ Վ. Օսիպյանը անձամբ բանակցություներ է վարում Մ. Գևորգյանի հետ, ով էլ ինքնակամ հանձնվում է: Նա տեղափոխվում է կալանավայր, քանի որ դատարանը նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրել կալանավորումը։
Մայիսի 30-ին ժամը 15:00-ի սահմաններում Երևան քաղաքի Քրիստափորի փողոցի բնակիչ, 60-ամյա Մանվել Գևորգյանը կենցաղային հարցի շուրջ նշված տանը վիճաբանել էր նախկին կնոջ՝ 44-ամյա Ալինա Ներսիսյանի, վերջինիս ներկա ամուսնու՝ 60-ամյա Իշխան Վարդանյանի հետ: Վիճաբանության ժամանակ Մ. Գևորգյանը ձեռքին եղած 2 նռնակները նետել էր Ա. Ներսիսյանի , Ի. Վարդանյանի և Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանում հաշվառված, նույն հասցեում բնակվող, 20-ամյա Անահիտ Նահապետյանի և 1-ամյա Ալեն Գևորգյանի ուղղությամբ:
Պայթյունի հետևանքով նշված անձինք ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողների կողմից տեղափոխվել էին Մասիսի բժշկական կենտրոն, որտեղ առաջին անհրաժեշտ բուժօգնությունը ստանալուց հետո նշված անձինք տեղափոխվել էին «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Ժամը 18:00-ի սահմաններում ծայրահեղ ծանր ախտորոշմամբ «Էրեբունի» բժշկական կենտրոն տեղափոխված Ի. Վարդանյանը վերակենդանացման բաժանմունքում մահացել էր:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: