Ռուսաստանի, Գերմանիայի և Ֆրանսիայի առաջնորդները' Պուտինը, Ֆրանսուա Օլանդը և Անգելա Մերկելը փետրվարի 6-ին Մոսկվայում կայանալիք հանդիպմանը քննարկելու են, թե ինչ կարելի է անել Ուկրաինայում քաղաքացիական պատերազմի շուտաթույթ դադարեցման համար: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը' վկայակոչելով ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովին:

 

«Ես հաստատում եմ, որ իսկապես վաղը նախատեսվում են Պուտինի, Մերկելի և Օլանդի բանակցությունները, որոնց ընթացքում երեք պետություների ղեկավարները կքննարկեն, թե ինչ կարող են անել երեք պետությունները' Ուկրաինայի հարավ-արևելքում քաղաքացիական պատերազմի շուտափույթ դադարեցմանը նպաստելու համար, որը զգալիորեն սրվել է վերջին օրերին,ինչը հանգեցնում է բազմաթիվ զոհեերի», - ասել է Կրեմլի ներկայացուցիչը:

 

Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահը նշել է, որ Գերմանիայի կանցլերի հետ փետրվարի 5-ին կայցելի Կիև, իսկ փետրվարի 6-ին' Մոսկվա: