ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հեռախոսազրույցի ընթացքում հանդես են եկել Ուկրաինայում անհապաղ հրադադար հաստատելու և երկրի արևելքի իրադրության շուրջ շփման խմբի հանդիպում անցկացնելու օգտին: Այս մասին հայտնում է vz.ru-ն:
«Պետությունների ղեկավարները հանդես են եկել հրադադարի ռեժիմի անհապաղ վերականգնման և աշխարհազորայինների ներկայացուցիչների մասնակցությամբ շփման խմբի հանդիպում անցկացնելու օգտին»,-ասված է Կրեմլի հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ հուլիսի 1-ին Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է Լուգանսկի և Դոնեցկի մարզերում հրադադարի ռեժիմը դադարեցնելու և ուժային գործողությունը վերսկսելու մասին: