Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլյութ Չավուշօղլուն հանդես Է եկել Հունաստանի հետ երկխոսության օգտին, չնայած երկու երկրների միջեւ առկա տարաձայնություններին:

Այդ հայտարարությունը Չավուշօղլուն արել Է Իզմիրում Հունաստանի վերանորոգված հյուպատոսարանի բացման արարողությանը, որին մասնակցել Է Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Կոտզիասը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Իզմիրում Հունաստանի հյուպատոսության պատմական շենքի պաշտոնական բացումը հետաձգվել Էր մարտին երկու հույն զինվորականների ձերբակալման կապակցությամբ: Զինվորականների ձերբակալումը վերջին ամիսներին ամենասուր խնդիրներից մեկն Էր դարձել Անկարայի եւ Աթենքի հարաբերություններում: Օգոստոսի 14-ին նրանց ազատումից հետո Հունաստանի ԱԳ նախարարությունը հույն-թուրքական հարաբերությունների զարգացման հույս Էր հայտնել:

«Թուրքիան եւ Հունաստանը մեր տարածաշրջանի հանգուցային երկրներն են: Գաղտնիք չԷ, որ մենք ունենում ենք օրեր, երբ չենք կարողանում համաձանության գալ, երբեմն մենք բուռն օրեր ենք ապրում, ունենք տարաձայնություններ: Մենք մեզ թույլ չԷինք տա մեր երկրում ընդունել խռովարարների, որոնք փորձեին հեղաշրջում սարքել Հունաստանում: Բայց ելքը տեսնում ենք Հունաստանի հետ համագործակցության ու երկխոսության մեջ»,-Չավուշօղլուի խոսքը մեջբերել Է NTV հեռուստաալիքը:

Իր հերթին Կոտզիասը հայտարարել Է, որ Հունաստանը 2016 թվականի հուլիսին «Թուրքիայի կողքին Էր հեղաշրջման փորձի ժամանակ», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: