Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին հորդորել է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին՝ «առավելագույն ջանքեր գործադրել Լեռնային Ղարաբաղում ստեղծված լարված իրադրության խաղաղ կարգավորման համար»: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, համապատասխան հայտարարությունը նա արել է ապրիլի 5-ին Թբիլիսիում՝ ելույթ ունենալով Վրաստանում ՆԱՏՕ-ի շաբաթվա շրջանակներում ընթացող ժողովրդական դիվանագիտության միջազգային համաժողովում:
«Մենք մեծապես հուսով ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներն առավելագույն ջանքեր կգործադրեն, որպեսզի լիցքաթափեն լարված իրադրությունը և խաղաղ, դիվանագիտական միջոցներով, միջազգային հանրակցության ակտիվ մասնակցությամբ հասնեն հակամարտության խաղաղ լուծման», հաղորդել է ՏԱՍՍ-ը: