Ռուս-վրացական հակամարտության 7-րդ տարելիցին ՌԴ-ի եւ Վրաստանի վարչապետները հանդես են եկել հայտարարություններով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով BBC-ն, Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է, որ Թբիլիսին հույս ունի վերականգնել երկխոսությունը ինքնահռչակ պետությունների հետ:

 

«Իհարկե, մենք պետք է շարունակենք խելամիտ քաղաքականությունը Ռուսաստանի հետ, բայց միաժամանակ մենք պետք է լինենք սկզբունքային, քանի որ դրանք մեր տարածքներն են եւ վրացի ժողովուրդը երբեք չի հաշտվի, որ ապրում է առանց աբխազների եւ օսերի»,- ասել է Ղարիբաշվիլին' հավելելով, որ արդեն 7 տարի է Աբխազիայի եւ Ցխինվալիի շրջանը շարունակում են գրավված մնալ եւ Վրաստանը փորձում է խելամիտ քաղաքականության արդյունքում դա կանգնեցնել:

 

«Մեզ համար կարեւորը խաղաղությունն ու կայունությունն է: Եթե մենք ցանկանում ենք վերադարձնել կորցրած տարածքներն ու ապրել աբխազ եւ օսեթ եղբայրների հետ միասին, ապա պետք է դրան հասնենք խաղաղ բանակցությունների միջոցով»,- ասել է Ղարիբաշվիլին:

 

ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւն էլ իր հայտարարության մեջ շեշտել է, որ անցել է 7 տարի այն դեպքերից, երբ Վրաստանն ագրեսիա կիրառեց Հարավային Օսիայում: «Այսօր մենք օգնում են ստեղծել հանգիստ եւ անվտանգ կյանք Աբխազիայում եւ Հարավային Օսիայում»,- ասել է ՌԴ վարչապետը: