Վրաստանի Արդարադատության նախարար Թեա Ցուլուկիանին, մեկնաբանելով ՌԴ վարրչապետ Դմիտրի Մեդվեդևի կողմից ռուս-վրացական հարաբերություններին վերաբերող նրա հարցազրույցը, ասել է, որ ռուս-վրացական դիվանագիտական հարաբերությունների վերականգնումը պետք տեղի ունենա առանց նախապայմանների:

Հիշեցնենք, որ Russia Today-ին տված հացազրույցում ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Ռուսաստանը կարող է վերականգնել Վրաստանի հետ իր դիվանագիտական հարաբերությունները այն պայմանով, որ վրացական կողմը հաշտվի 2008 թ. օգոստոսին տեղի ունեցած փաստի հետ:

Մեկնաբանելով այս հայտարարությունը՝ Ցուլուկիանին նշել է. «Եթե մենք չնստենք բանակցությունների սեղանի շուրջ, ապա չենք կարող հիմնովին քննարկել ոչ մի հարց, այդ թվում՝ տարածքային ամբողջականության հարցը: Ուստի, դիվանագիտական հարաբերությունները անհրաժեշտ է վերականգնել առանց նախապայմանների և խոստումների», մեջբերում է РИА Новости-ն: