«Աէրոֆլոտ»-ը վերականգնում է չվերթները դեպի Թբիլիսի:

 

«Աէրոֆլոտ»-ը կվերականգնի չվերթները դեպի Վրաստան: Ընկերությունն արդեն պայմանավորվել է թուրքական TAV Georgia-ի հետ, որն այժմ կառավարում է Թբիլիսիի օդակայանը: Նախատեսվում է, որ դեպի Թբիլիսի «Աէրոֆլոտ»-ը կիրականացնի չվերթ ամեն օր' Airbus A320 օդանավով: Վերջնական չվացուցակը կհրապարակվի «Աէրոֆլոտ»-ի վրացական շուկա վերադառնալու համար անհրաժեշտ գործընթացների ավարտից հետո: Ավիաընկերությունը դադարեցրել էր թռիչքները դեպի Վրաստան 2008 թ.:

 

Գրում է armnewstv.am-ը: