Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին հայտարարել է կառուցողական երկխոսության օգնությամբ Ռուսաստանի հետ հարաբերությունները բարելավելու անհրաժեշտության մասին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
«Կարծում եմ, որ մեզ անհրաժեշտ է նորմալացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ, այսօր մեր հարաբերությունները փակուղում են, կարծում եմ, որ մենք պետք է դուրս գանք այդ փակուղուց, բայց… ոչ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հարցում փոխզիջումների հաշվին, այլ առավելագույն կառուցողականության շնորհիվ»,- հայտարարել է Կվիրիկաշվիլին:
Դրա հետ մեկտեղ վարչապետը համարժեք է համարել Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխայիլ Ջանելիձեի հայտարարությունն այն մասին, որ ապագայում հնարավոր է իր հանդիպումը Ռուաստանի պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ, հաղորդել է Sputnik-ը: