Վրաստանը կառուցողական եւ կանխատեսելի կառավարություն ունի, որը ցանկանում Է նորմալացնել հարաբերությունների հարեւանների, եւ, հատկապես, Ռուսաստանի հետ: Այդ մասին «Նովոստի Գրուզիա»-ին հունիսի 2-ին նշել Է հանրապետության կառավարության ղեկավար Իրակլի Ղարիբաշվիլին:

 

Այս հայտարարությունը Վրաստանի վարչապետն արել Է Գերմանիայում՝ ԳՖՀ-ի կանցլեր Անգելա Մերկելի հետ համատեղ անցկացված մամուլի ասուլիսում:

 

«Երկու տարի առաջ իշխանության գալուց հետո, մենք ձեռնարկել ենք կառուցողական քայլեր, որոնք արդյունք են տվել եւ հավաստել, որ Վրաստանը կառուցողական, կանխատեսելի եւ կայուն կառավարություն ունի, որը ցանկանում Է նորմալացնել հարաբերությունները հարեւանների, եւ, հատկապես, Ռուսաստանի հետ»,-հայտարարել Է Իրակլի Ղարիբաշվիլին: